Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ակտիվիստները մոտ 10 րոպեով փակեցին երթևեկությունը մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում

Ակտիվիստները մոտ 10 րոպեով փակեցին երթևեկությունը մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում
16.04.2018 | 12:01

Առավոտյան մի խումբ ակտիվիստներ մոտ 10 րոպեով արգելափակեցին երթևեկությունը Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում: Նրանք որոշեցին տեղափոխվել մեկ այլ՝ «Երիտասարդական» կայարան, և դադարեցրին ակցիան «Հանրապետության հրապարակ» կայարանում:
Այժմ մետրոպոլիտենը աշխատում է, գնացքները երթևեկում են:

Դիտվել է՝ 2490

Մեկնաբանություններ